«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքներով պայմանավորված Գյումրիում փակ են լինելու փողոցներ

ԳԳոհար Սարգսյան

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում է գյումրեցիներին և քաղաքի հյուրերին, որ հուլիսի 27-ին Գյումրի քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Վարդանանց հրապարակի երթևեկելի հատվածներում մասնակի սահմանափակվել է երթևեկությունը:

Հուլիսի 25-28-ը Գյումրիում փակ է Շիրազի և Աբովյան փողոցների խաչմերուկը, հուլիսի 26-27-ը՝ Գյումրիի համայնքապետարանի և «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի երթևեկելի հատվածներն ամբողջությամբ: Իսկ փառատոնի օրը՝ հուլիսի 27-ին, ամբողջությամբ փակ են լինելու Վարդանանց հրապարակը և հարակից տարածքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում