Օրը՝ 60 վայրկյանում | 20.07.2024

ՄՄարո Թարվերդյան

Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Նիկոսիային՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում:

Լիլիթ Մակունցը ներկա է եղել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին:

Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են. Ալիև:

Բրյուսելում պետք է ուրախ լինեն, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը. Սիյարտո:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկար սպասված հրադադարը տեսադաշտում է. Բլինքեն:

Բայդենը մտադիր է վերսկսել մասնակցությունը նախընտրական միջոցառումներին:

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին 30-ամյա պաշտոնավարման կապակցությամբ:

Զելենսկին ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, Թրամփը շնորհավորանքներ է ստացել Հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ:

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում չինական ընկերությունների դեմ. Սալիվան:

Իսրայելը նոր գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի օբյեկտների և զինյալների դեմ:

Բելառուսում Գերմանիայի քաղաքացի է դատապարտվել մահապատժի:

Հունգարիային էներգետիկ ճգնաժամ է սպառնում. Politico:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում