Օրը՝ 60 վայրկյանում | 18.07.2024

ԼԼուսինե Մուրադյան

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:

Ադրբեջանական կողմը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու՝ հայկական կողմի առաջարկը. ՀՀ ԱԳՆ խոսնակ:

Տեսել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկկողմ շփումների հնարավորությունը. Շառլ Միշել:

Իրան ռուսական գազի մատակարարումների ծավալը կարող է հասնել օրական 300 մլն խորհանարդ մետրի. Ջավադ Օուջի:

Մոսկվան պատրաստ է ուկրաինական ճգնաժամի և Եվրոպայում անվտանգության հարցով բանակցությունների, որոնք հաշվի կառնեն Ռուսաստանի օրինական շահերը. Լավրով:

Գերմանիայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայումը Ռուսաստանից բխող սպառնալիքների պատասխանն է. Պիստորիուս:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Իսրայելի խորհրդարանը կողմ է քվեարկել Պաղեստին պետության ստեղծումը մերժող բանաձևին. The Times of Israel:

Բայդենը վարակվել է կորոնավիրուսով. նա որոշ ժամանակով ինքնամեկուսացել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում