Օրը՝ 60 վայրկյանում | 15.07.2024

ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանը վերահաստատել է սեպտեմբերին Մակրոնին Հայաստանում հյուրընկալելու հրավերը:

Միրզոյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին:

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը:

Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը բոյկոտում է խորհրդարանի արտահերթ ընտրությունը:

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքը:

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգում է Իրանի դեմ պատժամիջոցները:

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը: 

Թրամփի դեմ մահափորձի դրդապատճառը դեռ պարզ չէ. Բայդեն:

Սպիտակ տան ղեկավարը գաղտնի ծառայությանը հանձնարարել է ապահովել Թրամփի անվտանգությունը:

Պուտինը չի զանգահարել Թրամփին և չի պատրաստվում դա անել. Պեսկով:

Ուկրաինան ԱԹՍ-ներով ենթակառուցվածքներ է թիրախավորել Ռուսաստանի տարածքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում