Յուլիս 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի և Ատրպէյճանի սահմանազատման յանձնաժողովները Կանոնակարգի նախագիծեր փոխանցած են իրարու:

Եթէ ժողովրդավարական երկիր չըլլայինք, կը վստահեցնեմ, որ այսօր Հայաստանը՝ որպէս անկախ պետութիւն, չէինք ունենար. Փաշինեան:

Հայկական աթոմակայանին մէջ ծրագրային նախազգուշական վերանորոգութեան աշխատանքներ կ՛ընթանան:

ՀԱՊԿ-ը խնդիր չունի հակակշիռ դառնալու ՆԱԹՕ-ին. Թասմակամպեթով:

Զելենսքին միջնորդներու միջոցով խաղաղ բանակցութիւնները Ռուսաստանի հետ կարելի համարեց:

Մաքրոնի ղեկավարած ուժը երրորդն է խորհրդարանի ընտրութեան առաջին փուլի արդիւնքներով:

Պելառուս սպառնացած է միջուկային զէնքի կիրառմամբ:

Ռուսաստան մէկ ամիսով պիտի նախագահէ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը:

ՆԱԹՕ-ն Փեքինը  հակառակորդ չի համարեր:

Պայտընի ընտանիքը յորդորած է պայքարը շարունակելու նախագահի պաշտօնին համար:

Զուիցերիոյ և Իտալիոյ մէջ յորդառատ անձրևներ ու ջրհեղեղներ են. կան զոհեր:

Թուրքիոյ հարաւ-արևմտեան ափին անտառային հրդեհներ բռնկած են։

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում