Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2024

ԼԼուսինե Մուրադյան

Ահաբեկչություններ՝ Դերբենտում և Մախաչկալայում. առնվազն 20 մարդ սպանվել է, 40-ից ավելի մարդ՝ տուժել. Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել:

Հայաստանն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում. Փաշինյանը ցավակցել է Պուտինին:

Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոյվո Կլաար:

Երուսաղեմի եկեղեցիները  դեմ են արտահայտվել եկեղեցական գույքի համար համայնքային տուրքեր սահմանելու որոշմանը:

Ուկրաինայի ԶՈՒ-ի հարվածներից Սևաստոպոլում 4 մարդ է զոհվել, 151 մարդ տուժել է. Սևաստոպոլում և Ղրիմում սգո օր է:

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը:

Bank of China-ն սահմանափակել է գործարքները պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ:

Միացյալ Նահանգներըը զգուշացրել է Իսրայելին` Լիբանան հնարավոր ներխուժման կապակցությամբ:

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ ինտենսիվ պայքարի փուլը մոտենում է ավարտին. Նեթանյահու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում