Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2024

ՄՄարո Թարվերդյան

66 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։

Պաղեստինի ԱԳՆ-ն Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը համարում է իրական ներդրում խաղաղության մեջ:

Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը ողջունել են Արաբական պետությունների լիգան, Եգիպտոսը, Օմանը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը, Իրաքը:

Պաղեստինը ճանաչելու որոշումը լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար. Նեթանյահուի գրասենյակ:

Գազայի Կարմիր խաչի գրասենյակի մոտ հարձակման հետևանքով 22 զոհի կա:

Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա հերթական Գազա. Գուտերեշ:

Զոհեր և ավերածություններ ՌԴ-ում և Ուկրաինայում՝ փոխադարձ հարվածներից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում