Յունիս 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճան հայկական կողմին փոխանցեց 2 հայ զինծառայողներու մասունքներ. Ազգային անվտանգութեան ծառայութիւն:

Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչեց Պաղեստինի Պետութիւնը. Արտաքին գործոց նախարարութիւն:

Ճանաչման համար Պաղեստինի Պետութիւնը խորին երախտագիտութիւն յայտնեց Հայաստանին:

Թուրքիոյ Արտաքին գործոց նախարարութիւնը ողջունեց Հայաստանի որոշումը՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելուն համար:

Ատրպէյճանին կոչ կ՛ընենք ապահովել Ղարաբաղի հայերուն վերադարձի իրաւունքը. Պորել:

Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարութիւնը Լեռնային Ղարաբաղէն ձերբակալուածներուն վերաբերեալ Բորելի յայտարարութիւնը «կեղծ և սադրիչ» որակեց:

Պլինքըն Ալիևին կոչ ըրաւ առանց յապաղելու Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել:

Ուաշինկթըն Պաքուին կոչ կ՛ընէ ազատել ապօրինի ձերբակալուածները:

ՀԱՊԿ Արտաքին գործոց նախարարներու նիստին Հայաստանի դուրս գալու ընթացակարգ չէ քննարկուած․ Լաւրով:

Հայաստան կը շարունակէ մնալ ՀԱՊԿի անդամ՝ բոլոր պարտաւորութիւններով․ Տասմագամպետով:

Թուրքիոյ մէջ անտառային հրդեհներուն պատճառով 5 անձ զոհուած է:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում