ԼԼիլիթ Ասատրյան

Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց. Գոռ Աբրահամյան

Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց. Գոռ Աբրահամյան

Իրավապահներն այսօր Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության բակից առգրավել են «Տոյոտա» մակնիշի մեքենա: Լրատվամիջոցները հայտնում են, որ այն սպասարկում է Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին:

Քննչական կոմիտեից «Լուրերին» հայտնել են, որ դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով քննիչը կայացրել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում։

Ըստ կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ ավտոմեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում