Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2024

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարությունները Եվրամիությանն առնչվող հարցերում համագործակցության հուշագիր են ստորագրել:

Եվրամիության և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը:

Հարավային Կովկասում արևմտյան օրակարգը չի համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին. Գալուզին:

Հայաստանը և Ռուսաստանը մնում են դաշնակիցներ. Գալուզին:

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերին:

Եթե ՑԱՀԱԼ-ը հարձակվի, Իսրայելում անվտանգ տեղ չի մնա. «Հեզբոլլահի» առաջնորդ:

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի տարածքի նավթի պահեստների վրա:

Ռուսաստանը և Վիետնամը ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ընդունել և ավելի քան 10 փաստաթուղթ ստորագրել:

Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի հարցում:

Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Ռայա Նազարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում