Պուտինի խաղաղության նոր առաջարկը վերջնագիր է. Զելենսկի

ԳԳոհար Սարգսյան

Պուտինի խաղաղության նոր առաջարկը վերջնագիր է. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Նույն կարծիքին է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքի երկրները կշարունակեն Կիևին ռազմական աջակցությունը:

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան պետք է ձեռք բերի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակ, ապառազմականացվի և ապազգայնացվի, Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները պետք է վերացվեն, Ղրիմը և Սևաստոպոլը պետք է ճանաչվեն Ռուսաստանի մաս:

Կրեմլի ղեկավարը պնդել է՝ խաղաղության իր նոր առաջարկը ենթադրում է հակամարտության ամբողջական կարգավորում, այլ ոչ դրա սառեցում։

Պուտինը նաև հավելել է, որ Ուկրաինան հնարավորություն ուներ պահպանել Խերսոնի և Զապորոժիեի շրջանների նկատմամբ ինքնիշխանությունը, եթե Ռուսաստանին տրամադրեր դեպի Ղրիմ ցամաքային միջանցք:

«Այժմ այդ շրջաններում հանրաքվեներից հետո դրանց պատկանելության հարցն ընդմիշտ փակված է, այլևս քննարկման ենթակա չէ», - շեշտել է Ռուսաստանի ղեկավարը։

Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում