Օրը՝ 60 վայրկյանում | 12.06.2024

ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին` Ռուսաստանի օրվա առթիվ:

Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է. Փաշինյան:

ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնել՝ վստահ լինելով, որ վաղը արհավիրք տեղի չի ունենալու. վարչապետ:

Աղետի գոտում 24 վնասված կամուրջ կա, որից 16-ը շահագործման պիտանի չեն. Սանոսյան:

Գիտակցում ենք խաղաղության կարևորությունը. Վահան Կոստանյանը՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին:

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ դուրս է բերվել ԼՂ-ից:

Պուտինն ընդունել է Ֆիդանին:

Վրաստանի պաշտպանության ուժերը Թուրքիայից ստացել են ՆԱՏՕ-ի ստանդարտի զրահափոխադրիչներ:

Կիևի իշխանությունները հաղորդել են քաղաքին հասցված համակցված ավիահարվածի մասին:

Լեհաստանը մարտական ավիացիա է օդ բարձրացրել Ռուսաստանի հարվածների պատճառով:

ՀԱՄԱՍ-ն արձագանքել է Գազայում զինադադարի մասին ԱՄՆ առաջարկին և պահանջել ամբողջական զինադադար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում