ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ Վաղարշապատում՝ սուպերմարկետի տանիքում

Հրդեհ Վաղարշապատում՝ սուպերմարկետի տանիքում

Հունիսի 5-ին՝ ժամը 18:54-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող սուպերմարկետի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպանդարյան փողոցում գտնվող սուպերմարկետին կից շինության տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 20:56-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 50 քմ հատվածը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում