Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2024

ԼԼուսինե Մուրադյան

Աղետից հետո Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան:

Ներքին Հանդում ռուս սահմանապահներ չկան. Սյունիքի մարզպետ:

Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, որում բաց են մնում ավելի քիչ հարցեր. Բայրամով:

Մոսկվան վերահաստատել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել Ռուսաստանի հետ շփումների նկատմամբ արտգործնախարարության և պաշտպանության նախարարության միջոցով. Գալուզին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից հարկադիր տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Հայաստանն աջակցել է բանաձևին:

Թուրքիան սկսել է բնական գազ արտահանել Եվրոպա. Էրդողան:

Հունգարիան գազ է գնել Ադրբեջանից և Թուրքիայից. Սիյարտո:

Բայդենը Ֆրանսիայում կհանդիպի նաև Զելենսկու հետ:

ՀԱՄԱՍ-ը չի ընդունել ժամանակավոր հրադադարի առաջարկը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում