250 տուն և բնակարան հեղեղվել են, 850 անձ տուժել է, 40 անձ դեռ ապրում է հյուրանոցներում. Լոռու մարզպետի տեղակալ

ԼԼուսինե Մուրադյան

250 տուն և բնակարան հեղեղվել են, 850 անձ տուժել է, որից 376 անձ տարհանվել է, բայց 120 անձ արդեն իսկ վերադարձել է տուն, իսկ 40 անձ դեռ ապրում է հյուրանոցներում: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը՝ ներկայացնելով տեղի ունեցած աղետից հետո իրավիճակը մարզում:

«Տուժածներին տրամադրել ենք ջուր, սնունդ, անկողնային պարագաներ, բոլոր առաջին անհրաժեշտության պարագաները:

Ինչ անհրաժեշտություն ունի բնակչությունը, կարողանում ենք ապահովել»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում