Օրը՝ 60 վայրկյանում | 03.06.2024

ԼԼուսինե Մուրադյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով:

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունները. Տասմագամբետով:

Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով․ Տասմագամբետով:

Իրանում գրանցվել է նախագահի 37 թեկնածու:

Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը:

Օրենքի ընդունումը Վրաստանի հաղթանակն է․ Կոբախիձե:

Ստամբուլում Ադրբեջանի նավթային ընկերության առջև ցույց է տեղի ունեցել Իսրայելին նավթի մատակարարումների դեմ:

Բայդենը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ընդունել Իսրայելի նոր առաջարկը:

Հաքան Ֆիդանը և Ալի Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում:

Զելենսկին և Օսթինը քննարկել են F-16 կործանիչների մատակարարման հարցեր:

Ղազախստանը Թալիբանը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում