Օրը՝ 60 վայրկյանում | 01.06.2024

ՄՄարո Թարվերդյան

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: 

Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

Վարչապետը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստացել է շնորհավորական ուղերձներ:

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը հեռախոսազրույց են ունեցել:

Կողմ ենք, որպեսզի ռուս-հայկական հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ. Պուտինը՝ Փաշինյանին:

Գոհունակությամբ նշում եմ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության զարգացումը. Միշուստինը՝ Փաշինյանին:

Անկարան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի անկեղծ ջանքերը. Գյուլեր:

Ֆրանսիայում 18-ամյա չեչենը կասկածվում է Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն ծրագրելու համար:

Իսրայելը հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին. Բայդեն:

Մոսկվայի հետ բանակցություններն այժմ անիրատեսական են. Զելենսկի:

Արևմուտքն Ուկրաինային ներում է ամեն ինչ՝ որպես մեր դեմ պայքարի գործիք. Լավրով:

Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 36 հազարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում