Օրը՝ 60 վայրկյանում | 28.05.2024

ԼԼուսինե Մուրադյան

Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր:

Սա մի տոն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի 400-ամյա երազանքի, պետականության ստեղծման ի կատար ածումը. Փաշինյան:

Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել. փրկարարական աշխատանքը շարունակվում է:

Լոռու և Տավուշի մարզերին կհատկացվի 300 միլիոն դրամ հրատապ խնդիրների համար:

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ աշխատանքը. Բլինքեն:

Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին. Պուտին:

Վրաստանի խորհրդարանը շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահի վետոն:

Եվրամիությունն Իսրայելից  պահանջել է դադարեցնել գործողությունները Ռաֆահում:

Եվրամիության արտգործնախարարները քննարկում են Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը. Իռլանդիայի արտգործնախարար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում