Օրը՝ 60 վայրկյանում | 23.05.2024

ԼԼուսինե Մուրադյան

Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի «դիմումները»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է նախաձեռնել՝ ամրապնդելու Երևանի հետ գործակցությունը:

Բլինքենը հանձնառություն է ստանձնել մարդասիրական օգնություն տրամադրել նաև արցախահայերին. Շերման:

Ռուսաստանն արել է հնարավորը, որպեսզի Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա. Զախարովա:

Ադրբեջանը և Տաջիկստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել:

Վրաստանը հայտարարել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ համաշխարհային ազդեցիկ ուժերի պլանների մասին:

Կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Շամարինը:

Ռուսական զորքերն առաջ են շարժվում Չասով Յարի շրջանում:

Կիևն ինքը կորոշի, թե ինչպես օգտագործել իրեն մատակարարվող զենքերը. Բլինքեն:

Մեծ Բրիտանիայում խորհրդարանի արտահերթ ընտրություն կանցկացվի:

Խաղաղության և անվտանգության հաստատումն իմ գլխավոր առաջնահերթությունն է. Մակրոնը՝ Նոր Կալեդոնիայում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում