ԱԷՄԳ-ի և Իրանի բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են

ՄՄերի Ներսիսյան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ժամանակավորապես դադարեցրել է Իրանի հետ միջուկային հարցերի շուրջ բանակցությունները՝ ավիավթարի հետևանքով հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարարի մահվան հետ կապված՝ հայտարարել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«Իրանում սուգ է հայտարարվել, դա պետք է հարգել, բայց երբ այն ավարտվի, մենք կշարունակենք գործակցությունը»,- ասել է Գրոսին։ Նա հույս է հայտնել, որ սա «ժամանակավոր ընդմիջում է, որը կավարտվի մի քանի օրից»։

ԱԷՄԳ-ի ղեկավարը մայիսի 6-7-ն այցով գտնվում էր Իրանում։ Բանակցությունների ընթացքում Գրոսսին առաջարկել էր մի շարք գործնական միջոցառումներ՝ ուժեղացնելու Իրանի և ԱԷՄԳ-ի 2023 թվականի մարտի 4-ի համատեղ հայտարարությունը:

Իրանական կողմը Գրոսիի հետ բանակցությունները որակել էր կառուցողական, և շեշտել, որ դրանք հիմք կընդունեն հետագա բանակցությունների համար։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում