Օրը՝ 60 վայրկյանում | 20.05.2024

ԼԼուսինե Մուրադյան

Իրանի նախագահական ուղղաթիռը վթարի է ենթարկվել. Ռայիսին, Աբդոլլահիանը և մի շարք այլ պաշտոնյաներ զոհվել են:

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել. Պակիստանում և Լիբանանում ևս սգո օր է հայտարարված:

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն․ Փաշինյան:

Իսրայելը ներգրավված չէ Ռայիսիի ուղղաթիռի կործանմանը. Reuters:

Իրանի նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի երկրի առաջին փոխնախագահը. 50 օրում արտահերթ ընտրություն կանցկացվի:

Վրաստանի խորհրդարանը մտադիր է չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի մասով նախագահի վետոն:

Միացյալ Նահանգները Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագիծ կներկայացնի. Politico:

Թել Ավիվում կրկին ցույցեր են, հազարավոր քաղաքացիներ պահանջում են Նեթանյահուի հրաժարականը:

Միջազգային քրեական դատարանի դատախազը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է պահանջել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում