Օրը՝ 60 վայրկյանում | 18.05.2024

ՄՄարո Թարվերդյան

Դիլիջանում անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը:

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ:

Միրզոյանը Եվրոպայի խորհրդի կոնգրեսի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները:

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Միրզոյանը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:

ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում առաջընթացը:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը:

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազա է բացվել:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Ռաֆահի մոտակայքում Իսրայելի զինվորականների սպանության մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում