Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2024

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին:

Ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետի ուղերձը:

Ռուսաստանի սահմանապահները դուրս կգան «Զվարթնոց» օդանավակայանից և հինգ մարզից. Կոնջորյան:

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով:

ԵԱՏՄ երկրների ղեկավարները հավանություն են տվել Մոնղոլիայի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկին:

Տոկաևն առաջարկել է ԵԱՏՄ-ում վերացնել փոխադարձ առևտրում գործող թաքնված սահմանափակումների պրակտիկան:

Գիշերը դրոնների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Անապայի նավթի պահեստում:

Վաշինգտոնն Ուկրաինայի համար օգնության նոր փաթեթներ է մշակում. Միլլեր:

ԱՄՆ-ում չի հաջողվել պաշտոնից հեռացնել Ներկայացուցիչների պալատի նախագահին:

Օլիմպիական կրակը հասել է Ֆրանսիա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում