Օրը՝ 60 վայրկյանում | 06.05.2024

ԼԼուսինե Մուրադյան

Կիրանցում զինծառայող է ականապայթյունային վիրավորում ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ:

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը:

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Միրզոյանը՝ Ղազախստանում կայանալիք հանդիպման մասին:

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի զգալի քայլերը դեպի խաղաղություն. Սիյարտո:

Պատրաստում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը. Սիյարտո:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանն այցելել է Շուշի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ:

Ռուսական ուժերը կրկին հարվածել են Խարկովի շրջանին:

Դրոնների հարձակումից Բելգորոդում զոհվել է 7 մարդ, 40-ը վիրավորվել են:

Կահիրեում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների բանակցությունները կրկին անարդյունք են ավարտվել:

Փարիզում բանակցություններ են ընթացել Մակրոնի, ֆոն դեր Լայենի և Սի Ծինփինի միջև:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում