Օրը՝ 60 վայրկյանում | 04.05.2024

ՄՄարո Թարվերդյան

Ադրբեջանը Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ:

ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն:

ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար:

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը:

Չեմ ուզում լինել ինչ-որ տեղ կազմակերպված ինչ-որ մեկի շոուի մի մասը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին պատասխանել է հարցին, թե ինչու չի մեկնում Շուշի:

Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել:

Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին:

Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ. Զելենսկի:

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. Ռուսաստանում Ղազախստանի դեսպան:

Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում