Օրը՝ 60 վայրկյանում | 29.04.2024

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում:

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը միջնորդ չի լինի. Ղազախստանի ԱԳՆ:

Խաղաղության պայմանագրի ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվել, սակայն դեռ կան չլուծված հարցեր. Ամիրբեկով:

Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում բարձր է գնահատել փաստը, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել որպես սահմանազատման հիմք:

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալված անձանց:

Միացյալ Նահանգները Ղազախստանից գնել է խորհրդային ավելի քան 80 դուրս գրված ռազմական ինքնաթիռ:

Թուրքիան արգելել են մայիսմեկյան ցույցերը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:

Գերմանիայում Ռուսաստանի քաղաքացին դանակահարել է ուկրաինացի զինծառայողների:

Սի Ծինփինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա:

Չինաստանի հարավում տոռնադոներ են մոլեգնում. 110 հազար քաղաքացի է տարհանվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում