Ապրիլ 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Տըքոտինին և Ֆրանսայի Սենատի պատուիրակութիւնը Գորիսի շրջանին մէջ Եւրամիութեան առաքելութեան պարեկին միացած են:

Փութին և Փաշինեան կը կարողանան անձամբ քննարկել շարք մը հրատապ հարցեր. Փեսքով:

Ատրպէյճանը մեր դաշնակիցն է, որուն հետ բազմաթիւ ընդհանուր շահեր ունինք. Փեսքով:

Մոսկուայի մէջ Փութին և Ալիև տարածաշրջանային խնդիրներ քննարկած են:

Հայաստանի և Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը առանցքային սկզբունք է. Քոլոմինա:

Ամերիկայի Քոնկրէսը օրինագիծ մը կը պատրաստէ Ատրպէյճանի կառավարութեան խումբ մը պաշտօնեաներուն նկատմամբ պատժամիջոցներու մասին:

Էրտողան 12 տարուան մէջ առաջին անգամ Իրաք այցելեց:

Միջուկային տէրութիւններուն միջև ուղղակի ռազմական բախման սպառնալիք կայ. Լաւրով:

Լեհաստան պատրաստ է իր տարածքին մէջ Ամերիկեան միջուկային մարտագլխիկներ տեղակայելու. Տուտա:

Ուքրանիան Սևասթոփոլի մէջ ռուսական ռազմածովային ուժերու նաւու ջախջախման մասին յայտարարեց:

Քուրկանի ամբարտակին մէջ արտահոսքեր եղած են, տարհանում կ՛ընթանայ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում