ԼԼուսինե Մուրադյան

Երևանում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալելու լուրը կեղծ է. ՆԳՆ խոսնակ

Երևանում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալելու լուրը կեղծ է. ՆԳՆ խոսնակ

Սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին լուրը 1lurer-ին հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու:

Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- պարզաբանեց Նարեկ Սարգսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում