Օրը՝ 60 վայրկյանում | 05.04.2024

ԼԼուսինե Մուրադյան

Այսօրվա բարձր մակարդակի երկխոսությունը նշանակում է Հայաստանի ընդլայնվող գործընկերություն Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ. Փաշինյան:

Առաջիկա չորս տարում դրամաշնորհների տեսքով 270 մլն եվրո կտրամադրվի Հայաստանին. Ֆոն դեր Լայեն:

Ցանկանում ենք, որ Հայաստանը հաստատի իր դիրքը՝ որպես ուժեղ, անկախ պետություն. Բլինքեն:

Ցույց ենք տալիս ամուր հանձնառություն Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և դիմակայունությանը. Բորել:

Կկարողանանք գնահատել բրյուսելյան բանակցությունների արդյունքները միայն, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն. Պեսկով:

Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպման նպատակը Ադրբեջանի մեկուսացումն է. Ալիև:

Հանձնառու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին աջակցելուն. ԱՄՆ պետքարտուղարություն:

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Երուսաղեմի «Կովերի պարտեզում» տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ:

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում