Եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ, մեր իրավապահները համապատասխան գործողություններ են անում. Գրիգոր Մինասյան

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, Հայաստանը ժողովրդավարական երկիր է. լրագրողների հետ ճեպազրույցում նկատել է արդարադատության նախարարը: Գրիգոր Մինասյանը նշել է, որ սոցիալական ցանցերում բազմաթիվ ընդդիմադիրներ ու նրանց փաստաբանները գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով արդարացի որոշման վերաբերյալ։

Գրիգոր Մինասյան (արդարադատության նախարար) - Իրականությունը հետևյալն է. լինի գործող պաշտոնյա, նախկին պաշտոնյա, ներկա պաշտոնյա՝ Հայաստանում բոլորը պետք է իմանան և գիտեն, որ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ, և եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ՝ անպայման մեր իրավապահները համապատասխան գործողություններ են անում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում