Օրը՝ 60 վայրկյանում | 03.04.2024

ԼԼուսինե Մուրադյան

Կարմիր խաչի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվել ամուսիններ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը. Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով:

Բաքուն հայտարարել է, թե իբր Փարիզը խոչընդոտում Բաքու-Երևան խաղաղ գործընթացը:

Եվրամիության առաքելությունը հետևել է Խաչիկ գյուղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքին:

Եվրամիության առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Զախարովա:

Դամասկոսի հարձակումից հետո Բաքվում Ռուսաստանի դեսպանն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն:

Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել:

Գազայի հատվածի բնակիչների կեսից ավելին սովի շեմին է. ՄԱԿ:

Մարդասիրական կազմակերպության 7 աշխատակցի սպանությունը սխալի հետևանք է. Իսրայելի գլխավոր շտաբի պետ:

Հյուսիսային Կորեան նոր գերձայնային հրթիռ է փորձարկել:

Թայվանում վերջին 25 տարվա ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում