Օրը՝ 60 վայրկյանում | 02.04.2024

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի Զինված ուժերը կրակ է բացել Կութի և Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ:

Շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը. Միլլեր:

Հայաստանը ագրեսորը չէ և Ադրբեջանի վրա հարձակվելու ծրագիր չունի. Պետել:

Թուրքիայում 19-րդ դարի հայկական եկեղեցի է վաճառքի հանվել մոտ 500 հազար դոլարով:

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարն այցելել է Հարավային Կովկաս:

Թեհրանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել՝ հետաքննելու Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը:

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարվածներ են հասցրել Թաթարստանի ուղղությամբ. կան տուժածներ:

Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն չի ցանկանում կռվել. Լուկաշենկո:

Իսրայելի օդային հարձակման հետևանքով Գազայում զոհվել է միջազգային կազմակերպության յոթ աշխատակից։

Աբդել Ֆաթթահ աս-Սիսին երրորդ անգամ է ստանձնել Եգիպտոսի նախագահի պաշտոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում