Ալ-Շիֆա հիվանդանոցում իրականացրած գործողությունն օրինակելի էր. Իսրայելի կառավարություն

ՄՄերի Ներսիսյան

Իսրայելի կառավարության խոսնակը բարձր է գնահատել ՑԱՀԱԼ-ի երկու շաբաթ շարունակվող ռազմական գործողությունը Գազայի ամենամեծ Ալ-Շիֆա հիվանդանոցային համալիրում, այն որակել որպես հաղթանակ ՀԱՄԱՍ-ի դեմ:

«Հիվանդանոցը ահաբեկիչներից մաքրելու հատուկ նշանակության ուժերի գործողությունը կուսումնասիրվեն ապագա սերունդների կողմից՝ որպես ոսկե ստանդարտ»` նշել է խոսնակը:

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ չեզոքացրել կամ կալանավորել են ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալների հիվանդանոցի տարածքում, առգրավել են զինամթերք և հետախուզական փաստաթղթեր: ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական ուժերը Ալ Շիֆայի շրջակայքում սպանել են 400 պաղեստինցիների, այդ թվում՝ բուժանձնակազմի անդամների:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում