Ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն են բացահայտել. աներն ու փեսան ձերբակալվել են

ԼԼուսինե Մուրադյան

Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Բազմաղբյուր գյուղի 63-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ` ձեռք է բերում և իրացնում լիցենզավորման ենթակա ծխախոտի խմբաքանակ:

Տեղեկությունը ճշտելու ընթացքում պարզվեց, որ նա առանց ակցիզի ծխախոտը վերցնում է դստեր ամուսնուց՝ Աշտարակ քաղաքի 41-ամյա բնակչից:

Մարտի 20-ի առավոտյան, րոպեների տարբերությամբ, աներն ու փեսան ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժին:

Փեսան ընդունեց, որ ինքն է աներոջը տվել ծխախոտը: Նաև հայտնեց, որ անցած տարվանից սկսած՝ Մեղրիի մաքսատան մոտակայքում անծանոթ անձանցից պարբերաբար, բլոկը 2200-3000 դրամով, գնել է ծխախոտ և վերավաճառել 3-4 հազար դրամով: Ըստ նրա` աներոջը վերջին անգամ երեք օր առաջ տվել էր 80 բլոկ ծխախոտ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում մարտի 22-ին կատարված զննությունների ընթացքում աները ներկայացրել է՝ 70, իսկ փեսան՝ 3 բլոկ անակցիզ ծխախոտ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում