Ապացուցվել է «Կրոկուս սիթի հոլ»-ի վրա հարձակվողների կապն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ ՔԿ

ՄՄերի Ներսիսյան

Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս սիթի հոլ»-ի վրա հարձակված ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ` հայտարարել են ՌԴ Քննչական կոմիտեից:

«Հետաքննության նախնական արդյունքները լիովին հաստատում են ահաբեկիչների գործողությունների պլանավորված բնույթը, մանրակրկիտ նախապատրաստումը և հանցագործության կազմակերպիչների ֆինանսական աջակցությունը»,- նշել է կառույցը։

«Քննչական կոմիտեի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալված ահաբեկիչների հետ աշխատանքի, նրանցից առգրավված տեխնիկական սարքերի ուսումնասիրության և ֆինանսական գործարքների մասին տեղեկատվության վերլուծության արդյունքում ապացուցվել է նրանց կապն ուկրաինացի ազգայնականների հետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Մանրամասները՝ ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում