Օրը՝ 60 վայրկյանում | 25.03.2024

ԼԼուսինե Մուրադյան

«Խաղաղության խաչմերուկը» պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը. Փաշինյանը՝ Կոբախիձեին:

Հայաստանը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու՝ Վրաստանի ձգտումներին. Փաշինյան:

Անվերապահորեն աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Կոբախիձե:

Ադրբեջանում ահաբեկչություն ծրագրած անձինք են բացահայտվել:

«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն անցել է 130-ը. 4 կասկածյալ կալանավորված է, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում:

«Կրոկուսի» վրա հարձակումից հետո Ֆրանսիան սահմանել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակը:

Ռուսաստանը դարձել է «Իսլամական պետության» հարձակման զոհը. Մակրոն:

Գազայի Ալ-Շաֆայի հիվանդանոցում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել է 180 մարդ:

Իսրայելի արտգործնախարարությունը Թուրքիայի փոխդեսպանին խիստ նկատողություն է հայտնել:

Ռուսաստանի հրթիռներից մեկը հայտնվել է Լեհաստանի օդային տարածքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում