ՄՄարիա Գաբրիելյան

«ՀայՓոստը» զգուշացնում է՝ չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել

«ՀայՓոստը» զգուշացնում է՝ չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել

»ՀայՓոստը» հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով՝ չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել:

 
«Ահազանգեր ենք ստանում, որ խարդախները կրկին «ՀայՓոստի» անունն են շահարկում:

 

Այս անգամ քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում, իբրև թե, «ՀայՓոստի» անունից, որոնցում նշվում է իբր իրենց ծանրոցը հասել է պահեստ, սակայն չի կարող առաքվել՝ հասցեի ոչ ամբողջական տեղեկատվության համար, ապա խնդրում են 12 ժամվա ընթացքում հաստատել իրենց հասցեն՝ անցնելով իրենց տրամադրած կեղծ հղումով:

 

Հայտնում ենք, որ «ՀայՓոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղումին, որը կրկին ոչ պաշտոնական է:

 

Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով:

 

Հավելենք, որ «ՀայՓոստի» հաճախորդներն առաքանիի մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է:
 
Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:

 

«ՀայՓոստի» ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում