Օրը՝ 60 վայրկյանում | 13.03.2024

ԼԼուսինե Մուրադյան

Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկում են դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

Չկրակելու հրաման չկա. Սուրեն Պապիկյան:

Միրզոյանն ու Լուիս Բոնոն քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Բոնոն կայցելի նաև Ադրբեջան:

Իրավիճակի պարզաբանման համար շփումներ են պետք ՀԱՊԿ շրջանակում, և երկկողմ մակարդակով. Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին:

Վրաստանի պաշտպանության նախարարն ու Ադրբեջանի ԱԽ քարտուղարը կարևորել են ռազմավարական համագործակցությունը:

Ռուսաստանի ներգրավվածությունը բացառող խաղաղության որևէ ծրագիր արդյունք չի տա. Էրդողան:

Կիևը ցանկանում է միջամտել Ռուսաստանի ընտրությանը և «հաղթաթուղթ ստանալ» բանակցություններում. Պուտին:

Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի. Պուտին:

Ռուսաստանը հարված է հասցրել Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և տուժածներ:

Հայիթիի վարչապետը հրաժարական է տվել գանգստերների ճնշման ներքո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում