ՎՎահե Դավթյան

Աշտարակի խճուղի - Հալաբյան փողոց ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. կա զոհ

Աշտարակի խճուղի - Հալաբյան փողոց ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. կա զոհ

Մարտի 6-ին` ժամը 02:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց տանող հատվածում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Տուժածներ Վ. Ք.-ն (ծնված 2000 թ․) և Ս. Չ.-ն (ծնված 1998 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Վ․ Ք.-ի մահը: Ս․ Չ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում