Փետրուար 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճանական զինծառայող մը հատած է հայ-ատրպէյճան շփման գիծը. ան վնասազերծուած է. Ազգային անվտանգութեան ծառայութիւն:

Պերլինի մէջ տեղի ունեցան Միրզոյեան-Պայրամով և Միրզոյեան-Պերպոք-Պայրամով հանդիպումները:

Միրզոյեան և Պերպոք քննարկած են տարածաշրջանային անվտանգութեան հարցեր:

Հայաստանի և ՀԱՊԿ-ի յարաբերություններուն մէջ որևէ տեղաշարժ չկայ. Սարգիս Խանդանեան:

Կտրականապէս անընդունելի են Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի նկատմամբ. Զախարովա:

Եւրամիութիւնը պէտք է Հայաստանին ուղի առաջարկէ դէպի եւրոպական ապագայ. Վիոլա ֆոն Քրամօն:

Եւրամիութիւնը Հայաստանի և խիզախ հայ ժողովուրդին հետ է. Անտրէյ Քովաչև:

Եւրոպական միւս պետութիւններն ալ պէտք է արագ գործեն, որպէսզի Հարաւային Կովկասի մէջ խաղաղութիւն հաստատուի. Լուազօ:

Հայաստանի նկատմամբ բռնութիւն չենք հանդուրժեր. Ֆապիօ Մասիմօ Քասթալտօ:

Ատրպէյճանին կոչ կ՛ընեմ ընդունիլ խաղաղութեան համապարփակ համաձայնագիրը. Մարինա Քալիւրանտ:

Ատրպէյճանի հետ կազի գործարքէն միայն Ալիևը կը շահի. Մարքեթա Կրեկորովա:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում