Օրը՝ 60 վայրկյանում | 20.02.2024

ԼԼուսինե Մուրադյան

Աստանայում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համագործակցության հեռանկարները:

Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը:

Բուդապեշտը չի պատրաստվում արգելափակել Ռուսաստանի դեմ 13-րդ փաթեթը, թեև այն սխալ է համարում.Սիյարտո:

Ադրբեջանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Ուկրաինա:

Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կտրամադրի:

Զելենսկին «ծաղր» է անվանել Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին հսկիչ անցակետերի շարունակական արգելափակումը:

Միացյալ Նահանգներy ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձև է ներկայացրել, որով Իսրայելին կոչ է արվում չշարունակել հարձակումը Ռաֆահի վրա. The Guardian:

Եվրամիության 27 անդամից 26-ը համաձայնել է Ռաֆահի վրա Իսրայելի ցանկացած հարձակման դեմ նախազգուշացնող հայտարարության շուրջ. Բորել:

Բրազիլիան հետ է կանչել Իսրայելում դեսպանին Նախագահ դա Սիլվային «անցանկալի անձ» հայտարարելուց հետո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում