ԱԱրսեն Մկրտչյան

Ավտովթար Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կա տուժած

Ավտովթար Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կա տուժած

 

Փետրվարի 17-ին՝ ժամը 13։44-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Վանաձոր քաղաքի մուտքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար և բենզատար ավտոմեքենաները, բենզատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ։

 

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1976 թ․) և «GAZ» մակնիշի բենզատարը (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1967 թ․), վերջինս կողաշրջվել է և ցիստեռնից առկա է վառելիքի արտահոսք։

 

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում