Օրը՝ 60 վայրկյանում | 16.02.2024

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետ Փաշինյանը, արտգործնախարար Միրզոյանը մեկնել են Մյունխեն՝ մասնակցելու անվտանգության համաժողովին:

Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը, ցանկանում է խաթարել իրավիճակը Հարավային Կովկասում. Պատրուշև:

Բանտում մահացել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին. հանգամանքները պարզվում են:

Բելառուսը գնահատում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը. Լուկաշենկո:

Ուկրաինան և Գերմանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել:

Ուկրաինան մտադիր է թուրքական կործանիչներ ձեռք բերել:

ՆԱՏՕ-ն Ուկրաինային 1 մլն անօդաչու թռչող սարք կմատակարարի:

Ռուսաստանը տիեզերական հակաարբանյակային զենք է ստեղծում. Սպիտակ տուն:

ԵՄ-ն 2023 թվականին Ռուսաստանից գնել է 29 միլիարդ եվրոյի նավթ և գազ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արձակուրդ է գնացել:

Նեթանյահուի գրասենյակը առայժմ մտադիր չէ քննարկել Պաղեստին պետության ստեղծման հարցը. The Times of Israel:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում