ԼԼուսինե Մուրադյան

Նորամարգ գյուղում ավտոմեքենա է այրվել

Նորամարգ գյուղում ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 16-ին՝ ժամը 07։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կայանած Opel մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ժ․ Գ․)։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:52-ին, մարվել` 07:57-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում