Ստամբուլում դատարանի մոտ ահաբեկչության փորձի գործով ձերբակալվել է ավելի քան 30 մարդ

ԴԴավիթ Մուրադյան

Ստամբուլի Չաղլայան շրջանում դատարանի շենքի մոտ ահաբեկչության փորձի հետաքննության շրջանակում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել՝ հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Յիլմազ Թունչը։

«Ահաբեկչության փորձը քննելու համար վեց դատախազ է նշանակվել»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել են չորս քաղաքացի և երեք ոստիկան: Վիրավոր քաղաքացիներից մեկը մահացել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ հարձակվողները «Հեղափոխական ժողովրդաազատագրական կուսակցություն-ճակատ» կազմակերպության անդամներ են։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում