Օրը՝ 60 վայրկյանում | 06.02.2024

ԼԼուսինե Մուրադյան

Սա բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ. Կոնջորյանը՝ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին:

Դա առաջին հերթին պետք է մեզ, և Ալիևի ասածը բացարձակ կապ չունի. Էմմա Պալյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին:

Բաքվում ԵՄ դեսպանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին ադրբեջանական ԶԼՄ-ների մեղադրանքներին:

Ադրբեջանում այսօր լռության օր է. վաղը նախագահ են ընտրելու:

Ստամբուլում՝ դատարանի շենքի մոտ, հրաձգության հետևանքով 6 մարդ է տուժել, հարձակվողները սպանվել են:

Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակված տղամարդուն մահապատժի են դատապարտել:

ԱՄՆ-ը հիասթափված է, որ Հունգարիան տապալել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության քվեարկությունը. Պատել:

Ղազախստանը մտադիր է Տրանսկասպյան երթուղով նավթի մատակարարումների ծավալը հասցնել 3 մլն տոննայի:

Ուկրաինայում ևս երեք ամսով երկարաձգվել են ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը:

Չարլզ 3-րդի մոտ քաղցկեղ է ախտորոշվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում