Բաքվում Չեխիայի դեսպանատունը հաստատել է ՀՀ-Ադրբեջան սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալման լուրը

ՄՄերի Ներսիսյան

Բաքվում Չեխիայի դեսպանատունը ադրբեջանական լրատվամիջոցներին հաստատել է փետրվարի 3-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալման մասին լուրերը։ Նախօրեին ադրբեջանական կողմը հայտնել էր Չեխիայի քաղաքացու ձերբակալման մասին, որն իբր փորձել է Հայաստանի տարածքից մուտք գործել Ադրբեջան: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է հետաքննություն:

Ձերբակալված քաղաքացին որևէ առնչություն չունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում