Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2024

ԼԼուսինե Մուրադյան

2023 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 39 տոկոսով. Փաշինյան:

ԵԱՏՄ երկրները պետք է փոխզիջման գնան ընդհանուր էներգետիկ շուկա ստեղծելու համար. Փաշինյան:

ԵԱՏՄ-ի նկատմամբ վարչապետ Փաշինյանի մոտեցումը համապատասխանում է Ռուսաստանի շահերին. Միշուստին:

Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում կամ խաղաղության պայմանագրի ստորագրում Հայաստանի հետ. Մարուքյան:

Թուրքիայում 7 մարդ է ձերբակալվել՝ իսրայելական հետախուզության համար աշխատելու կասկածանքով:

Վթար՝ Բիշքեկի ՋԷԿ-ում. Ղրղզստանի ԱԻՆ-ը չի բացառում դիվերսիան:

Հութիները բրիտանական նավ են թիրախավորել:

Ռուսաստանը կրկին տասնյակ անօդաչու սարքերով հարվածել է Ուկրաինային:

Ուկրաինան Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունից հասցված վնասը գնահատում է 1 տրիլիոն դոլար. Ուստենկո:

Եվրամիությունում ֆերմերները բողոքի ցույցեր են անցկացրել՝ ագրարային նոր բարեփոխումների դեմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում