Սառցալեզվակների հեռացման աշխատանքները ՆԳՆ փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում են

ԼԼիլիթ Ասատրյան

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ՝ քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները Երևան քաղաքում և մարզերում շարունակում են սառցալեզվակների հեռացման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

«Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հասարակական նշանակություն ունեցող շինությունների և բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից իրականացնում են կախված սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ։  

 

Հունվարի 26-31-ը Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռու մարզի Տաշիր և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում կախված և վտանգ ներկայացնող սառցալեզվակների վերաբերյալ։

 

Համագործակցելով ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և մարզային համապատասխան ծառայությունների պատասխանատուների հետ՝ փրկարարներն օպերատիվորեն կազմակերպել և տեխնիկական միջոցների գործադրմամբ 37 հասցեներում իրականացրել են սառցալեզվակների կոտրման և հեռացման աշխատանքներ։

 

Սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաև հալոցքի անկանխատեսելի հետևանքները բացառելու նպատակով աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

 

ՆԳՆ փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշություն՝ հատկապես շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ գտնվելիս»,- ասված է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում