Օրը՝ 60 վայրկյանում | 27.01.2024

ԼԼիլիթ Ասատրյան

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը:

Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ. ՀՀ ԱԳՆ:

Առաջիկա շաբաթներին Բաքուն Երևան կուղարկի խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները. Բայրամով:

Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա. Բայրամով:

Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական:

Բաքուն երախտապարտ է Մոսկվային՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար. Բյուլբյուլօղլի:

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը:

Շառլ Միշելը որոշել է հրաժարվել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելուց և կպաշտոնավարի մինչև նոյեմբերի 30-ը:

Ուկրաինայում դանդաղ առաջընթաց կա. Պուտին:

Թրամփը մեղադրել է Բայդենին՝ իրեն և հանրապետականներին հետապնդելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում